Ղարաբաղի մասին Ալիեւի հայտարարությունները նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիք ձեւավորելու համար

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ հայ դիվանագիտությունը վերջին 9 տարիների ընթացքում զիջում է միջազգային ասպարեզում»,- Regnum լրատվական գործակալության մամլո-կենտրոնում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հենց 1998 թվականին հնարավոր դարձավ ճեղքումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «1998 թվականից ի վեր բանակցային գործընթացին վերաբերող բոլոր փաստաթղթերում հանված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը եւ դրա փոխարեն գրված է «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք»: 1996 թվականին մենք դրա մասին միայն երազել կարող էինք»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ հավելել է, որ վերջերս ակտիվացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետությունների կողմից:



«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հայտարարություններին այն մասին, որ Ղարաբաղի հարցը լուծված է Ադրբեջանի օգտին, ապա դրանք նախատեսված են Ադրբեջանում հասարակական կարծիքի ձեւավորման համար»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---