ԵՏՄ-ում կարող են արգելել «սարսափելի» խաղալիքների վաճառքը20 հունիսի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում նախատեսվում է փոփոխություն` խաղալիքները պետք է հոգեբանամանկավարժական փորձաքննության ենթարկվեն: Ըստ ուղղման հեղինակների, դա հնարավորություն կտա լուծել երեխաների առողջության և զարգացման վրա բացասական ազդեցություն գործող, երեխաների մոտ ագրեսիա և վախ առաջացնող մանկական ապրանքների արտադրությունն ու իրացումը: Այդ մասին ասվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «Իզվեստիան»: Առաջարկի հեղինակը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարությունն է, ԵՏՀ մյուս անդամները հավանություն են տվել առաջարկին: Ըստ ուղղման, խաղալիքներն այսուհետ պետք է վաճառքի հանվեն «հոգեբանամանկավարժական անվտանգության չափանիշներին համապատասխանելու դեպքում», համապատասխան փորձաքննությունից հետո: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ կարգելվեն երեխաների համար նախատեսված այն ապրանքները, որոնք նրանց դրդում են ագրեսիվ գործողությունների: Կարգելվեն նաև անբարոյականության ու բռնության հետ կապված խաղային սյուժեներ հրահրող խաղալիքները, որոնք անառողջ հետաքրքրություն են հարուցում սեռական խնդիրների հանդեպ: Կարգելվեն նաև այն խաղալիքները, որոնք հրահրում են քամահրական կամ բացասական վերաբերմունք մարդկանց ռասայական տարբերությունների և ֆիզիկական թերությունների հանդեպ: Փորձաքննության և նրա մասնագետների մասին կոնկրետ հիշատակումներ չկան: Փորձաքննությունը պետք է անցկացնեն խաղալիքներ արտադրողները, իսկ առևտրային ցանցերն ուղղակի ստուգելու են համապատասխանության հավաստագրերը: Ուղղումները խաղալիքների վերաբերյալ արդեն դրվել են հանրային քննարկման, որոնք կտևեն մինչև օգոստոսի 31-ը: Ըստ գործող տեխնիկական կանոնների, խաղալիքների անվտանգության ցանկը ներառում է պահանջներ, կապված խաղալիքների պատրաստման նյութի, թունաբանական և հիգիենիկ ցուցանիշների, ֆիզիկական և մեխանիկական, քիմիական և էլեկտրական հատկությունների, ռադիացիոն անվտանգության հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |