Վախճանվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը25 մարտի 2007 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին սրտի կաթվածի արդյունքում վախճանվել է Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12, ք. Երեւանում: 1967-1972թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ 1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում` գլխավոր ինժեներ 1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում` էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ 1979-90թթ. Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում` էլեկտրոնիկայի բաժնի վարիչ 1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում` ինֆորմացիայի բաժնի ղեկավար 1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` կրտսեր գիտաշխատող 1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր 1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը 2000թ. մայիսից ՀՀ վարչապետ է 2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, մեկ տղա եւ հինգ թոռնիկ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |