ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար

ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ի թիվս ՄԽ համանախագահ երկրների, այն ըմբռնման և ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք հարցի լուծման համար»,-ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Սակայն, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ այդպիսի հարցերը չեն լուծվում: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջխաղացում ունենալ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել` այսինքն, ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտւմների հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցելու համար»,-հավելել է ՀՀ նախագահը:

Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այդ հարցերը:

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---