Ռուսաստանյան դատարանը կքննի Հայրապետյանի դատավճռի օրինականությունը20 հունիսի 2016 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կքննի հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականության հարցը: Այդ մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը: Ապրիլի 16-ին դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին՝ մեղավոր ճանաչելով նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր, ցմահ ազատազրկված Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ: Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում: 2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը: Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |