Հայազգի պատգամավորը Թուրքիայում պարտադիր կրոնական դասընթացների մասին պարզաբանում է պահանջել23 հունիսի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող հայ պատգամավոր Սելինա Դողանը ազգային կրթության նախարարին հարցում է հղել՝ ուսումնական հաստատություններում պարտադիր կրոնական դասընթացների վերաբերյալ: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Դողանն իր հարցումը մեջլիս էր ուղարկել դեռևս 2015թ. դեկտեմբերին՝ ակնկալելով այն ժամանակվա կրթության նախարար Նաբի Ավջըի պատասխանը: Սակայն հայ պատգամավորի հարցերին պատասխանել է արդեն նոր նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է Ermenihaber-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում պարտադիր կրոնական դասերի և դրանց բովանդակության վերաբերյալ գործի շրջանակներում կայացրած վճռով դատապարտել էր Թուրքիային և սահմանել, որ կրոնի դասերը պետք է հանել կրթական հաստատությունների պարտադիր ուսումնական ծրագրից: Սելինա Դողանը կրթության նախարարից մասնավորապես հարցրել էր, թե ինչու, չնայած հիշյալ որոշմանը, Թուրքիայի այս ոլորտում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել և կրոնի դասերը դեռ շարունակում են պարտադիր կարգով ուսուցանվել: Իսմեթ Յըլմազն ի պատասխան տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու նպատակով մշակվել է հատուկ «գործողությունների պլան», որը ուղարկվել է արդարադատության նախարարություն: «Արդարադատության նախարարության կողմից վերջնական տեսքի բերված գործողությունների պլանի համաձայն՝ ԱԻՀՄ-ի վճիռը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն անցկացնել և խնդիրը բազմակողմանի գնահատել: Այդ նպատակով տարբեր մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իր աշխատանքները կսկսի հունիսից: Նախատեսված է, որ խմբի աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2016թ. տարեվերջին», - ասված է նախարարի պատասխանում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |