Հռոմի պապի այցի ժամանակ հանրային միջոցառումների մասնակիցների ուղեբեռը կզննեն23 հունիսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-26-ը Հայաստան ժամանող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության օրերին հանրապետությունում մատուցվելիք Սուրբ պատարագի, Երևանի Հանրապետության հրապարակում աղոթքի հնչեցման և այլ հանրային միջոցառումների վայրերում հատուկ սարքավորումներով այցելուների ուղեբեռի զննություն կիրականացվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հայտնում է Tert.am-ը: «Ոստիկանությունը, որն ըստ իրավիճակի, պատշաճ հասարակական կարգ է ապահովում, այս անգամ ևս իր ստորաբաժանումների միջոցով պատշաճ կերպով կապահովի մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը»,-հավելել Աշոտ Ահարոնյանը: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հայտնել է, որ ծառայությունը հերթապահելու է Հռոմի սրբազան քահանայապետի` Ծիծեռնակաբերդ այցելության, ինչպես նաև` Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթքի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին: «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում: Ընթերցեք նաև. Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու (վիդեո) Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |