ՀՀ-ում թմրամիջոց օգտագործողների թիվն աճել է24 հունիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2015-ի համեմատ Հայաստանում թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է։ Եթե 2015-ին ունեինք 5.357 թմրամիջոց օգտագործող, 2016-ին նրանց թիվը 5.828 է։ Սակայն սա միայն հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն է։ «Օգտագործողների մեջ ունենք 11 անչափահաս։ Թմրամիջոց օգտագործող կանանց թիվն էլ ավելացել է, և ասեմ, որ ամեն տարի էլ նրանց թիվն ավելանում է։ Կանայք չեն զիջում այդ առումով տղամարդկանց, ուղղակի ավելի դանդաղ տեմպերով է այդ աճը նրանց դեպքում»,- հայտնել է ՀՀ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը, գրում է Ա1+-ը։ Ըստ նրա՝ կա թմրամիջոց օգտագործողների մի մեծ հատված, որոնք ԱՆ տեսադաշտում չեն։ Սեմերջյանը շեշտել է, որ շատ դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է բերում թմրամոլության։ «Բուժումից հետո մարդկանց 80 տոկոսը կրկին սկսում է թմրամիջոց օգտագործել»,- նաև հայտնել է ՀՀ գլխավոր թմրաբանը։ Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |