Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԽԽՎ 41 ներկայացուցիչ27 մարտի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից 41 դիտորդ է ժամանելու: Այդ մասին այսօր «Ազատ եւ արդար ընտրությունները` որպես ժողովրդավարության հիմնաքար» մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նրա խոսքերով, դիտորդների նախնական առաքելությունը ժամանելու է ապրիլի 9-ին երկրի քաղաքական դաշտի հետազոտման համար: ԵԽԽՎ երկրորդ առաքելությունը անմիջապես հետեւելու է ընտրությունների ընթացքին` մայիսի 9-ից 13-ը:«Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը կապացուցի Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհին»,- հայտարարել է ԵԽԽՎ գլխավոր քատուղարի հատուկ ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |