Ուորլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի, Մոսկվային այն ևս պետք չէ

Ուորլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի, Մոսկվային այն ևս պետք չէ

PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության մասնակից կողմերը խնդրի բանակցային լուծումը չտեսնեին, նրանք ուղակի չէին բանակցի։ Այդ մասին է հայտարարել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնի» ադրբեջասնական ու հայկական ծառայություններին տված համատեղ հարցազրույցում:

«Երկու նախագահներն էլ գիտակցում են որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար։ Մեր նպատակն է շարունակել բանակցությունները առաջընթաց գրանցելու նպատակով։ Եթե ոչ այժմ ապա երբ, է ժամանակը։ Եկել է ճիշտ պահը խնդրին լուծում տալու։ Մենք չենք կարող պատերազմի հավանականություն թողնել, տարիներ անց իրավիճակը ավելի դյուրին չի լինելու», - ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա հայտարարել է նաև, որ չունի պատասխանն այն հարցին, թե ինչու ապրիլին, լրագրողի ձևակերպմամբ, պատերազմի վերսկսման փորձ եղավ: «Մենք չունենք դիտորդներ շփման գծում որոնք կարող էին կայացնել այս որոշումը։ Մենք չունենք հետաքննության մեխանիզմներ, ապրիլյան բախման պատճառները հայտնի չեն, հայտնի են միայն դրա աղետալի հետեւանքները»։

Նա նաև հայտարարել է, որ և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը, և Ֆրանսիան խդիրը նույն տեսանկյունից են դիտարկում: Պատասխանելով ՌԴ կողմից Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին, նա հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ, այլ հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։ «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը անկեղծ է մեզ հետ այս հարցում։ Հավատացած ենք, որ ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր։ Դեռ ավելին, Ռուսաստանը հնարավորինս թափանցիկ է այս գործընթացում։ Սա մի հարց է, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հակասություններ չունեն», - ասել է ամերիկացի համանախագահը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: Ադրբեջանը կարուստների մասին պաշտոնական տեղեկություններ չի տրամադրում, հայտնի է 94 զոհված զինծառայողի անուն, տարբեր տվայլներով, զոհերի թիվն անցնում է 300-ը: Ռազմական գործողություններից հետո քայլեր են ձեռնարկվում զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու ուղղությամբ:

Կարդացեք նաև. ՀՀ նախագահ. Մարդիկ դժվար են ընկալում՝ ինչպես փոխզիջումների գնալ երկրի հետ, որը խախտեց իր պարտավորությունները

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---