Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է

PanARMENIAN.Net - Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ 2007 թվականի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմում տված 28 քաղաքական ուժերից 10-ը: Նա նշել է, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Ազգային միաբանությունը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ Երիտասարդական կուսակցությունը:



ԿԸՀ-ն որոշում է ընդունել համապատասխան տեղեկանքներ տրամադրել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Բացի այդ, մերժվել է Օժտված կանանց «Որթատունկ» միության դիմումը` դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ կազմակերպության կանոնադրության մեջ նպատակների եւ խնդիրների շարքում բացակայում են ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետերը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---