ABC News-ի անդրադարձը Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին. Կարևոր է հիշել

ABC News-ի անդրադարձը Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին. Կարևոր է հիշել

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոչ է արել ամբողջ աշխարհին չմոռանալ և չնվազեցնել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները հիշելու կարևորությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մինչ այդ՝ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, գրում է ABC News:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և գլխիկոր կանգնել՝ լուռ աղոթելով անմար կրակի առաջ՝ երգչախմբի ձայների ներքո:

ABC News-ը հայտնել է, որՀռոմի պապը վերադարձել է հիշողության թեմային Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ժամանակ, որտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել ներկա գտնվելու պատարագին, գրում է Tert.am-ը:

«Ժողովուրդները, ինչպես անհատները, հիշողություն ունեն: Ձեր ժողովրդի հիշողությունը հին է և թանկագին»,- ասել է նա հավաքվածներին, Հայտնել է կայքը:

Կարդացեք նաև՝ The Telegraph. Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ էլ ավելի սրելով Թուրքիայի հետ հարաբերությունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---