Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս Անդրանիկ Մարգարյանին28 մարտի 2007 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Նախօրեին տեղի է ունեցել Ա.Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ երկրի պաշտոնական այլ անձիք: Այս պահին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում անցնում է վարչապետին հրաժեշտի պաշտոնական արարողությունը: 15:00-ին Անդրանիկ Մարգարյանի դին կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Երեւան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Անդրանիկ Մարգարյանը վախճանվել է մարտի 25-ին սրտի հանկարծակի կանգից` պսակաձեւ անոթների արյան շրջանառության խախտման արդյունքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |