Մեթյու Բրայզա. «Հայաստանի վարչապետը կառուցողական գործընկեր էր»

PanARMENIAN.Net - «Անդրանիկ Մարգարյանը լավ եւ կառուցողական գործընկեր էր»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հրաժեշտի սգո արարողության ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է վարչապետի հանկարծահաս մահը անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա` Բրայզան նկատել է, որ սգո այս օրը չի կարող կանխատեսումներ անել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---