ԱՄՆ-ում խստացրել են զենք կրելու արգելքը![]() 28 հունիսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Գերագույն դատարանն ընդլայնել է հրազենի կիրառմամբ տնային բռնության դեպքերի համար պատիժը` այժմ դա կարող է հանգեցնել զենք կրելու թույլտվությունից զրկվելուն: Դատարնի որոշումը կայացվել է ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ հանցագործությունների քանակի նվազեցման անհրաժեշտության մասին կատաղի վեճերի ֆոնին: Դատարանի անդամներն ի գիտություն չեն ընդունել փաստարկները, որ զենք կրելու արգելքը կարղ է կիրառվել միայն այն անձանց հանդեպ, որոնք միտումնավոր են հանցագործություն կատարել: Դատարանում նաև քննարկվել է ԱՄՆ-ում մոտ 20 տարի առաջ ընդունված օրենքը, որով չի թույլատրվում զենք կրել այն անձանց, որոնք աննշան հանցագործություններ են կատարել, որոնք որակվել են որպես ընտանեկան բռնություն: Դատավոր Ելենա Կագանը ասել է, որ օրենքը պետք է «փակի վտանգավոր սողանքները», հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Զենք կրելու իրավունքը բուռն քննարկումների առարկա է ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ հունիսի լույսի 12-ի գիշերը Օռլանդոյի միասեռականների ակումբում հրաձգության հետևանքով 42 մարդ զոհվեց, և 53-ը վիրավորվեց: Հարձակվողը Ֆլորիդայի բնակիչ Օմար Մաթինն էր, որին ոստիկանությունը գնդակահարել էր պատահարի վայրում: Ընթերցեք նաև. ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են արել. Պահանջել են խստացնել զենքի վաճառքը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |