ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լռություն է պահանջում![]() 28 հունիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է լռություն, թեմայով պետք զբաղվեն դիվանագետներն ու փորձագետները: Այդ մասին է բրիֆինգի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին: «Կարևոր է չփոշիացնել ձեռք բերված պոզիտիվը հրապարակային հռետորաբանությամբ», - ասել է նա: «Պետք է անել այնպես, որպեսզի հարցի լուծումը պրակտիկ հարթություն տեղափոխվի», - ընդգծել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: Նա հայտարարել էր, թե Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Ես կխնդրեի... ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», - նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին», - ասել էր նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |