Ֆրանսիացի պատգամավորը պահանջել է չեղարկել Շենգենի գոտին29 հունիսի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենը պահանջել է չեղարկել Շենգենի գոտին: Ըստ նրա, կուսակցությունը պահանջում է «անվտանգության ապահովման համար անհապաղ չեղարկել Շենգենը»: Բացի այդ, նա քննադատել է Եվրամիության քաղաքականությունն ընդհանուր առմամբ և հայտարարել է, որ եթե նախագահ լիներ, ապա վեց ամսում հանրաքվե կնախաձեռներ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Լը Պենը նաև բողոքել է, որ այդ հարցի շուրջ չկա կառուցողական երկխոսություն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից: «Ազգային ճակատի» առաջնորդն արդեն բազմիցս է հայտարարել, որ մտադիր է մասնակցել 2017-ի նախագահական ընտրություններին: Նա հայտնի է որպես ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու հետևողական կողմնակից: Մասնավորապես հունիսի 17-ին նա նշել էր, որ ֆրանսիացիները, հավանաբար, հազար անգամ ավելի շատ պատճառներ ունեն անջատվելու, քան բրիտանացիները: Նա կարծում է, որ դաշինքի բոլոր անդամները պետք է մտածեն ԵՄ հետ հարաբերությունները վերանայելու մասին: Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե տեղի ունեցավ ԵՄ-ում երկրի հետագա անդամակցության վերաբերյալ: Brexit-ի, այսինքն ԵՄ կազմից դուրս գալու, կողմնակիցները հաղթել են ձայների 51.9 %-ով: Մասնակցությունը գերազանցել է 72 տոկոսը: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 33,5 մլն մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |