ՌԴ հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը վավերացվել է![]() 30 հունիսի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Ինչպես խորհրդարանի նիստում ասել է փաստաթուղթը ներկայացնող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՕՊ համակարգը Կովկասի տարածաշրջանում: Ըստ նրա, ՀՕՊ միավորված ուժերի գործողությունները համակարգելու է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը` ՌԴ Հարավային զինվորական շրջանի ղեկավարությունը: Հասարակության շրջանում մտահոգություններ կան կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ավելի վաղ Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |