Հայաստանը սկսել է ջերմատեսիլ սարքեր արտադրել30 հունիսի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության համակարգում նորամուծությունների և աշխատանքն առավել ընդգրկուն, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունն ակնհայտ է, և այժմ ներգրավվում են նոր ռեսուրսներ` առկա խնդիրները լուծելու և գալիք մարտահրավերներին դիմակայելու համար: Այդ մասին է հայտարարել ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթին: «Պարզ ասեմ, այն ֆինանսավորմամբ, որը կար նախկինում, հնարավոր չէ մեծ խնդիրներ լուծել: Պետք է օգտագործել ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրները և քննարկել ոչ պետական ֆինանսավորման տարբերակները», - նշել է նա: «Մեխանիզմը հետևյալն է` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով մենք պետք է ունենանք պետականին հավելյալ ֆինանսավորում: Դա կլինի կամ մասնավոր, կամ հատուկ տիպի ֆինանսավորում: Ինչ վերաբերում է շահութաբերությանը արդյունաբերության ոլորտում, անշուշտ, կլինեն սահմանափակումներ, հիմա գործում է 10 տոկոս շահութաբերության մեխանիզմը: Մյուս կողմից մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում, և այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն», - մանրամասնել է փոխնախարարը: Խոսելով վերջին ժամանակաշրջանում արված նորամուծությունների մասին, Փախչանյանը նշել է ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը: Նա նշել է, որ գաղտնիության ռեժիմից ելնելով թվարկումներ անել չի կարող՝ սակայն արվել են բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, որից կբխեն համապատասխան քայլեր: «Մենք այսօր խնդիր ունենք ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով և ավելի բարձր արդյունավետությամբ», - շեշտել է Փախչանյանը: Ավելի վաղ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՊԲ դիրքերը մշտապես համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով: Փախչանյանն ընդգծել է, որ առկա մտավոր ներուժն ամբողջ ծավալով ներգրավված չէ, սակայն «գրչի մի հարվածով» այն ներգրավել չի ստացվի: «Դա շարունակական աշխատանք է, որի արդյունավետությունը մեծապես կպայմանավորի ռազմաարդյունաբերության զարգացման որակն ու տեմպերը: Հաջորդ խնդիրը, որ կարևորում եմ, մեր արտադրական հնարավորությունների ճիշտ գնահատումն է: Պարզ ասած` պիտի հստակեցնել` որ զինատեսակն ենք արտադրելու տեղում, և որն ենք գնելու արտերկրից», - նշել է նա: Կարդացեք նաև. Ինչ է արվել պատերազմից հետո. Ապրիլին հաջորդած 2 ամսում կատարված աշխատանքը Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են |