ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ. Թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ. Թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման աշխատանքները ճշգրտման փուլում են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է Tert.am-ը:

Կասպրշիկը նշել է, որ ժամկետներ հայտնել չի կարող:

Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ընդլայնվելու է:

«Թիմի ընդլայնման հարցը ճշգրտման փուլում է: Թիմը կընդլայնվի երբ լինեն ճշգրտումները, իսկ ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են»,-ասել է Կասպրշիկը:

«Չեմ կարծում, որ շատ ժամանակ կպահանջի… Կախված է դետալներից»,-հավելել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ էին արել հարգել իրենց պայմանավորվածությունները, որ տեղ են գտել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների հայտարարություններում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել բոլոր առկա խոչընդոտները՝ ԵԱՀԿ գործող նախագահ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունները ընդլայնելու համար: Մենք նաև բանակցություններում առաջընթացի և ԵԱՀԿ հետաքննական մեխանզիմ ստեղծելու առաջարկի վերաբերյալ առաջընթացի կոչ ենք հնչեցնում»,- ասված է համանախագաների հունիսի 24-ին տարածած հայտարարությունում:

Մինչև այդ, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ, հայտարարել էր, որ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ լինել չեն կարող: Դրանից մի քանի օր անց, սակայն, նա մտափոխվել ու հայտարարել էր, որԱդրբեջանը չի առարկում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---