Երեք հայկական կուսակցություններ դուրս են մնացել նախընտրական պայքարից29 մարտի 2007 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Երեք կուսակցություն չեն ներկայացրել մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ այդպիսով դուրս են մնում պայքարից:Հայաստանի ԿԸՀ տվյալներով, նախընտրական պայքարից դուրս են մնացել Հովհաննես Հովհաննիսյանի Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը, Վազգեն Սաֆարյանի Հայաստանի Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցությունը եւ Արշակ Բակլաչյանի «Հայերի հայրենիք» կուսակցությունը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 24 կուսակցություն եւ 1 դաշինք: Հայաստանի շրջանային ընտրական հանձնաժողովներին գրանցման համար անհրաժեշտ փաստաղթեր ներկայացրել են 141 թեկնածու` մեծամասնական համակարգով: Մեծամասնական համակարգով Հայաստանի խորհրդարանի 41 տեղի համար ներկայացված է 174 թեկնածու: Կուսակցական եւ թեկնածուական ցուցակների գրանցումն անցնելու է ապրիլի 2-7: Պաշտոնական նախընտրական արշավն սկսվելու է ապրիլի 8-ին եւ ավարտվելու է մայիսի 10-ին: ՀՀ ԱԺ Ազգային ժողովի ընտրոթյունները կայանալու են մայիսի 12-ին, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |