ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21-օրյա քայլարշավ ՀՀ-ում՝ առողջ ապրելակերպի մասին դասընթացներով 1 հուլիսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 18 կամավոր իրենց մի քանի հայ գործընկերների հետ միասին երեք տարբեր ուղղությունով քայլարշավ են կատարել Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում: Այդ օրերի ընթացքում կամավորները աշխատել և հյուրընկալվել են Հայաստանի ավելի քան 50 քաղաքում/գյուղերում և, ոտքով անցնելով ավելի քան 300կմ., նրանք հայ երիտասարդներին դասավանդել են առողջ ապրելակերպի վերաբերյալ: Քննարկումների և դասավանդման հիմնական թեմաներն եղել են առողջ սննդի և սննդակարգի պահպանումը, ծխախոտի վնասակար ազդեցությունը և այլն: Հայաստանում Խաղաղության կորպուսի կողմից իրականացվող այս նախագիծը կոչվում է «Սահմանից սահման»: Այս ծրագրի հիմնական նպատակն է համագործակցել Հայաստանի այն գյուղական համայնքների հետ, որոնց համար կրթական ռեսուրսների հասանելիությունը և դրանց բազմազանությունը սահմանափակ է: Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը նշել է. «Մեր քայլարշավի ամբողջ ընթացքում մեզ անչափ ոգևորում և ուժ էր տալիս երեխաների երջանիկ դեմքերը և մեծ խանդավառությունը, որ տեսնում էինք նրանց աչքերում: Աշակերտները, ում հանդիպեցինք գյուղերում, պայծառ էին, լի էներգիայով և շատ պատրաստակամ առողջ ապրելակերպի մասին լսելու: Չնայած նրան, որ երբեմն մեր ճանապարհը դժվարանում էր, քանի որ ստիպված էինք անցնելու մառախուղի միջով, կռիվ տալ արևի կամ քամու հետ, սակայն, հայ ժողորդի անսահման հյուրասիրությունը և առատաձեռնությունը մեզ միշտ ուժ էր տալիս առաջ գնալու: Գյուղացիները մեզ դիմավորում էին զարմանքով, ջերմ մաղթանքներով և ոմանք անգամ համեղ հյուրասիրություններով»: ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոն շնորհակալություն հայտնել է Խաղաղության կորպուսի կամավորներին Սահմանից սահման 2016 ծրագիրը հրաշալի կերպով իրականացնելու համար և հավելել. «Միայն երեք տարիների ընթացքում Խաղաղության կորպուսի կամավորներին հաջողվել է աջակցել ավելի քան 3,000 հայ երիտասարդի՝ այս ծրագրի շրջանակներում: Սա մի եզակի ծրագիր է, և ԽԿ-ը քաջալերում է Հայաստանի տարբեր համայնքներում ապրող երիտասարդների ունենալ իրենց ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մեջ և միանալ ԽԿ-ի կամավորներին ամեն տարի իրականացվող այս քայլարշավի մեջ, ինչպես նաև օգնել նրանց կազմակերպել և իրականացնել ծրագիրը»: Այս տարի ծրագիրն իրականացվել է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» և «Սյունիքի զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ համագործակցության շնորհիվ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |