Թուրքիայից ներմուծումն աճում է՝ չնայած թուրքականը չգնելու կոչերին 1 հուլիսի 2016 - 16:17 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-մայիսին Թուրքիայից ՀՀ ներմուծումը կազմել է $33.8 մլն: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով: Միայն մայիսին ներմուծվել է $9.5 մլն ապրանք՝ 2015 թ. մայիսի $7 մլն դիմաց: Արտահանումը ՀՀ-ից դեպի Թուրքիա նվազել է 72.6%-ով՝ կազմելով մոտ $243.000: Թուրքիայից ներմուծման թեման պարբերաբար Հայաստանում բողոքների ու մտահոգությունների առիթ է դառնում: Թուրքական ապրանքի ներմուծումն արգելելու կոչերը հատկապես ակտիվ էին հնչում ապրիլյան պատերազմից հետո,երբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում: Կառավարության մոտ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծում կարող է արգելվել: Ավելի ուշ նա, սակայն, մեկ ուրիշ հայտարարություն էր արել՝ նշելով, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում արգելել թուրքական ապրանքները, սակայն ուսումնասիրություններ կլինեն, կարգելվի միայն ոչ անվտանգ արտադրանքը: «Մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասել էր Միանասյանը: Մայիսի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի խնդիր չի դրել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |