Մերկել. ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պետք է համաձայնեցնեն գործողությունները 9 հուլիսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գործողությունների համաձայնեցումը փոխշահավետ կլինի: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Կարծում եմ, դա փոխշահավետ է, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում Սիրիայում` ՌԴ և ԱՄՆ միջև պայմանավորվածության արդյունքում, ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն ևս պետք է համաձայնցենեն գործողությունները»,-ասել է Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին կայացած ճեպազրույցում: Նա նշել է նաև, որ կոչեր չեղան ՌԴ հետ սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման վերաբերյալ: «Զինվորների քանակն ավելացնելու կոչեր այսօր չհնչեցին»,-ասել է Մերկելը` պատասխանելով լրագրողների հարցին: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ արևելյան հատվածում 4 գումարտակի ստեղծման պատասխանատուները կլինեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն: Հուլիսի 8-9-ը Վարշավայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՀՀ նախագահն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Ընթերցեք նաև. ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |