Լավրով. ԼՂ շուրջ բանակցությունները մոտ են հաջողության, ինչպես երբեք12 հուլիսի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են հաջողության, ինչպես երբեք, սակայն, դեռևս վաղ է բացահայտել մանրամասները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է երկօրյա (հուլիսի 11-12) աշխատանքային այցով: «Մենք հիմքեր ունենք մտածելու, որ այս անգամ շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան մինչ օրս էր»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ հունիսի 20-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չեն հրապարակվում: «Հասկանալի պատճառներով մենք չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվել են հանդիպման շրջանակում: Երեք երկրների ղեկավարները հունիսի 20-ից հետո հատուկ պայմանավորվել են, որ խնամքով են վերաբերվելու հույսի այն ծիլերին, որ հայտնվում են: Ոչ թե այն պատճառով, որ թաքցնելու ինչ-որ բան ունենք, այլ ուղղակի դա բանակցություններում ընդունված էթիկայի նորմ է»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը երկկողմ շփումներում քննարկում են կոնկրետ քայլերը, որոնք կարող են և պետք է առաջընթացի հանգեցնեն Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մանրակրկիտ, անկեղծ ու վստահելի խոսակցություն եղավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկեցինք սկզբունքային առումով երկկողմ հարաբերություններն ու որոշեցինք հետագա քայլերը, որոնք կարող են և պետք է առաջընթացի հանգեցնեն ղարաբաղյան կարգավորման գործում: Լիովին կիսում եմ ձեր խոսքերն այն մասին, ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը. դրանք զարգանում են բոլոր ուղղություններով»,-ասել է Լավրովը: Հուլիսի 4-ին, Երևանում մասնակցելով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի աշխատանքին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ է վարել հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |