Բասկետբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ-ի 1-ին փուլում պարտվեց![]() 16 հուլիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ է մեկնարկեել Եվրոպայի առաջնությունում: Հունաստանի Խալկիդա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով: Այս խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Ինոքն էր, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Պորտուգալիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 16-ին: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին: Կարդացեք նաև՝ Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |