Հայաստանի քաղաքական կուսակցությունները սկսել են հրապարակել նախընտրական ծրագրերը

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արդեն այսօր «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները հրապարակեցին իրենց նախընտրական ծրագրերը: «Ազգային միաբանություն» կուսակցության ծրագրում ընտրողների ուշադրությանն են ներկայացված ազգային ծրագրերը, գաղափարախոսությունը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, բարեփոխումների եւ լրացումների անհրաժեշտությունը հասարակական կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը: «Ծրագրի նախապատրաստման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձրել Ռուսաստանի փորձին Ազգային ծրագրերի մշակման գործում, ԱՄՆ-ի փորձին դեպրեսիայի հաղթահարման գործում, ինչպես նաեւ Գերմանիայի փորձին»,-հայտարարել է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:



«Օրինաց երկրի» հիմնական քաղաքական խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում անդմակացությունն է եվրոպական կառույցներին եւ նրանց հետ հարաբերությունների հետագա խորացումը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսին: Նա ընդգծել է, որ կուսակցությունը դիտարկում է եվրոպական կառույցների հետ հարաբերությունների հետագա խորացումը, նպատակ ունենալով անդամակցել Եվրամիությանը: Ընդ որում նա ընդգծել է, որ կուսակցությունը շեշտադրում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, ոչ թե անդամակցումը այդ կազմակերպությանը:



Որպես արտաքին քաղաքականության այլ գերակայություններ Ա.Բաղդասարյանը նշել է բարեկամական կապերի զարգացումը Ռուսաստանի հետ, հարաբերությունների խորացումը ԱՄՆ-ի հետ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ փոխշահավետ կարգավորումը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---