Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Եգիպտոս 9 ապրիլի 2007 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Եգիպտոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցի կոնկրետ օրը հայտնի կդառնա ապրիլի 10-11-ին: Մինչդեռ, Քաթարի նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս կսկսվի ապրիլի 14-ին եւ կտեւի 7 օր: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի իր եգիպտացի գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ եւ կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Ռ.Քոչարյանը կստորագրի նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտենորւմ համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |