ԱԱԾ. Ակտիվ գործողությունների նախադրյալներ չկան

ԱԱԾ. Ակտիվ գործողությունների նախադրյալներ չկան

PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ ազատվել է հինգ անձ:


Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը, «ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան»:

Գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:

«Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Կարդաքեք նաև. «Սասնա ծռերի» զինյալները պատրաստ են 4 պատանդին փոխանակել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---