Փաշինյան. «Սասնա ծռերը» պատանդներին զենք են տվել ու միասին պատվել զոհված ոստիկանին

Փաշինյան. «Սասնա ծռերը» պատանդներին զենք են տվել ու միասին պատվել զոհված ոստիկանին

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության օրը, գունդը գրաված «Սասնա ծռերի» ջոկատն ու պատանդ ոստիկանները համատեղ պատվել են Վանոյանի հիշատակը:

Ինչպես հայտնել է Խորենացի փողոցում հավաքված մարդկանց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, զինյալները մարտական զենք են տվել Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին ու մյուս 2 պատանդ ոստիկաններին, ովքեր զինվորական կարգով պատվել են Վանոյանի հիշատակը:

Փաշինյանի առաջարկով, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածի հիշատակը:

Դեպքերի առիթով հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---