Հուլիսի 22-ից կվերսկսվեն ՌԴ-Թուրքիա կանոնավոր չվերթները22 հուլիսի 2016 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Ռսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթները կվերսկսվեն հուլիսի 22-ին: Այդ մասին հայտարարել է «Ռոսավիացիան»: «Քանի որ թուրքական կողմը երաշխիքներ է տրամադրել ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված խստացված միջոցների կիրառման վերաբերյալ, 20162. հուլիսի 22-ից սկսած կանոնավոր չվերթների իրականացման նախկինում գործող բոլոր սահմանափակումները չեղարկվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն: ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է նաև, որ Ռուսաստանը հավաստիացումներ է ստացել Թուրքիայից երկրի օդանավակայաններում անվտանգության խստացված միջոցներ սահմանելու վերաբերյալ: Թռիչքները կվերսկսվեն հուլիսի 22-ից: Դա հաստատել է նաև «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: «Աերոֆլոտը» սկսում է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալյա բոլոր կանալներով»,-ասվում է ավիաընկերության կայքում: Դեպի Թուրքիա ավիաչվերթների ժամանակավոր արգելք էր սահմանվել հուլիսի 16-ին` Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց դուրս բերել ՌԴ քաղաքացիներին այդ երկրից: Չարթերային հաղորդակցությունը ՌԴ և Թուրքիայի միջև մինչ օրս չի գործում` այդպիսի որոշում Մոսկվան կայացրեց 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ինքնաթիռը Սիրիայի երկնքում: Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր |