Մարտունու և Մարտակերտի ուղղություններում կիրառվել են դիպուկահար հրացաններ

Մարտունու և Մարտակերտի ուղղություններում կիրառվել են դիպուկահար հրացաններ

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---