Խորենացի փողոցում բախումներում տուժածներից 11-ը շարունակում է բուժվել28 հուլիսի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան: Եվս 3 հիվանդ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Բախման հետևանքով տուժել է 61 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Հուլիսի 26-ին Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում, տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Հուլիսի 27-ին հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանին` Պավել Մանուկյանի որդուն, տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |