Դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում է պահանջել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդի համար

Դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում է պահանջել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդի համար

PanARMENIAN.Net - ՌԴ Ուզլովսկի քաղաքական դատարանը մոտ ժամանակներում կհրապարակի 2015 թվականի նոյեմբերի 3-ին Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:

Ինչպես հայտնում է tsn24 կայքը, դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում է պահանջել Հարությունյանի համար: Հոդվածով նախատեսվող ամենածանր պատիժը 7 տարվա ազատազրկումն է:

Հարությունյանի փաստաբանն, իր հերթին, խնդրել է արդարացնել մեղադրյալին:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել էր 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ էին:

Վարորդի նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---