ԱԳ փոխնախարար. Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու

ԱԳ փոխնախարար. Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումներ չեն լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հստակ չի պատասխանել հարցին, արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն ի նկատի ուներ ԼՂՀ ներկայիս, թե ԼՂԻՄ-ի սահմանները, խոսելով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ բացառված է:

«Առաջին, որ միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինի, իսկ երկրորդ՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Իր ասածը շատ հստակ է»,-ասել է նա, գրում է tert.am-ը:

Ըստ փոխնախարարի, այդ հայտարարությունն արվել է ոչ թե ի պատասխան արտաքին ազդակների, այլ՝ ներքին:

Շավարշ Քոչարյանը անհասկանալի համարեց տարածքներ հանձնելու վերաբերյալ հարցերը: «Մի՞թե եղել է Ադրբեջանի կողմից հայտարարություն, որ իրենք պատրաստ են իրենց գրաված ԼՂՀ տարածքները վերադարձնել։ Եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի է, երբ լրագրողների կողմից խոսվում է միակողմանի զիջումների մասին»,-ասաց նա։

Փոխնախարարը դժվարացել է պատասխանել հարցին, թե «Սասնա ծռերի» գործողություններն ինչպես կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին մշակույթի, առողջապահության ոլորտի, , հասարակական, քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ բացառել էր Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---