Այն, որ հայկական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ կոմիտեի նիստին, պատասխան է ադրբեջանցիների գործողություններին18 ապրիլի 2007 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «Նիստերը պետք է իմաստ ունենան, դատարկ ու անպտուղ հանդիպումները չեն կարող օգտակար լինել, եւ մենք չենք կարող ձեւացնել, իբր հանդիպում ենք»,-հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով այն, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստին: «Կարծում եմ, հենց դա պետք է լիներ պատասխանը այն բանից հետո, երբ Ադրբեջանի պատվիրակությունը մոնիտորինգի հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի պատվիրակությունը բացակայում է, որովհետեւ այդ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունն էր, մարդկանց թյուրիմացության մեջ էր գցել եւ ինքնախաբեության նպատակով ինչ-ինչ արտահայտություններ էր առաջարկել իրենց պարտավորությունների կատարման բանաձեւի մեջ ընդգրկելու համար», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը: Նա նշել է, որ դա ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանցիները ոչ միայն բարոյական տարրական կանոնները չեն կարող պահպանել, այլեւ պատրաստ չեն ընդհանրապես որեւէ երկխոսության եւ որեւէ խնդրի շուրջ համագործակցության: Ինչ վերաբերում է նրան, թե Ռասել Ջոնսթոնը տեղյակ չի եղել նիստին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառներին, ապա Տ.Թորոսյանն ընդգծել է, որ ենթակոմիտեի նախագահը պետք է տեղեկացված լիներ այդ մասին: «Թե ինչու քարտուղարը լորդ Ռասել Ջոնսթոնին չի տեղեկացրել` իրենց խնդիրն է, թող գնան` պարզեն»,-ասել է հայկական պատվիրակության ղեկավարը: «Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովի տխմարությունները մեկնաբանելու ոչ մի կարիք չկա»,-ընդգծել է Թորոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |