Վ.Օսկանյան. «Կրկնեմ եւս մեկ անգամ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով, կարծում եմ, որ մենք կարող ենք մոտ լինել լուծմանը: Արդեն ինը տարի է, ինչ նախարար եմ: Նախարար նշանակվելուց հինգ տարի առաջ ես այն թիմի անդամն էի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ էր վարում»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Նրա խոսքերով, նա տեսել է բոլոր առաջարկները, որոնք երբեւէ տրվել են միջնորդների կողմից: «Եվ եթե ես իմ դատողություններն անելիս հիմնվեի միայն ձեռքիս տակ եղած հիմնական սկզբունքների մասին փաստաթղթի վրա, ես կարող էի վստահորեն ասել ձեզ, որ երբեք այսքան մոտ չենք եղել: Այն, ինչ այսօր ունենք, ամենախելամիտը, ամենահավասարակշտվածն է: Սա սկզբունքների միջեւ զիջման արդյունք է, սա ինչ-որ բան է տալիս յուրաքանչյուր կողմին եւ մերժում է ցանկացած մաքսիմալիստական պահանջ, որ նրանցից որեւէ մեկը կարող է ներկայացնել: Սա հավասարակշռված մոտեցում է, եւ մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջ ընթանալ այս փաստաթղթի վրա հիմնվելով»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Վ.Օսկանյանը նշել է եւս երկու այլ հանգամանք, որ ազդում են բանակցությունների վրա եւ կարիք կա անդրադառնալ դրանց: Նրա կարծիքով, մեկն Ադրբեջանի ռազմական հավակնություններն են: «Թուլ տվեք կրկնել. այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է Օսկանյանը: Ըստ նրա, երկրորդը` կողմերի հասարակավ արվող հայտարարությունները պետք է համապատասխանեն փաստաթղթի տառին ու ոգուն: «Երբ փաստաթուղթն ի վերջո բացվի, հասարակությունը հարցնելու է, թե ինչու արված հայտարարությունները չեն համապատասխանում բովանդակությանը: Բաքվի կողմից արվող հայտարարությունների պարագայում` անհամաձայնության կա նրանց հայտարարությունների ու փաստաթղթի բովանդակության միջեւ: Իմ ուղեցույցն է առաջնորդվել նրանով, ինչ մենք ենք լսում, համանախագահներն են լսում բանակցությունների ժամանակ»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---