Երեխաներին խնամող աշխատակիցները առողջական վիճակի պարտադիր զննություն են անցնելու16 օգոստոսի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն: Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում, արդեն իսկ անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ, այսուհետ, նման զննությունը պարտադիր կդառնա նաև երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար: Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում աշխատողների առողջական վիճակի պարտադիր զննությունը գործելու է ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստում ընդունված որոշման համաձայն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |