Թուրքիայում 44 ընկերություն է խուզարկվել գյուլենականների հետքերով16 օգոստոսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներին նյութական աջակցություն ցուցաբերելու կասկածանքով օգոստոսի 16-ին խուզարկումներ են կատարվել թուրքական 44 ընկերությունում, որոնք մեծամասամբ գտնվում են Ստամբուլի Սկյուտար և Ումրանիյե թաղամասերում: Արդյունքում ձերբակալվել է այդ ընկերությունների 126 աշխատակից, որոնց թվում նաև ընկերությունների տնօրենները, թուրքական «Անադոլու»-ին հղումով գրում է Tert.am-ը: Ոստիկանները գործողություն են իրականացրել նաև Բեյքոզ թաղամասում գտնվող շքեղ մի առանձնատանը և AKFA հոլդինգի՝ Ումրանիյե թաղամասում գտնվող շենքում: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |