Հայ զինվորականները մասնակցում են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը

Հայ զինվորականները մասնակցում են ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը

PanARMENIAN.Net - Հայ զինվորականները մասնակցում են ՌԴ Պսկովի շրջանում մեկնարկած ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը: Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 19-ը:

«Վարժանքների ընթացքում դրվելու են ուսումնական առաջադրանքներ, ըստ որոնց ՀԱՊԿ ԱԱՀՈւ ստորաբաժանումները պետք է պայքարեն հավաքական անվտանգության տարածքում սահմանային զինված հակամարտությունների պայմաններում»,-հայտնել են զորավարժության մամուլի կենտրոնում:

«Մենք սկսում ենք հետաքրքիր, լայնածավալ զորավարժություն, երբ իրավիճակն աշխարհում սրվելու միտում ունի: Տեսնում եք, որ մեր պետությունների սահմաններին նոր մարտահրավերներ են առաջանում»,-ասել է իր ելույթում Արևմտյան զինվորական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: «Մենք ոչ ոքի չենք սպառնում, սակայն, սա ազդանշան է, որ մեր պետություններն ուժեղ են և ունեն կամք»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զորավարժությանը ՌԴ-ից բացի մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժության մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 1300-ի, իսկ ընդհանուր մասնակիցների թիվը մոտ 6000 է:

Ընթերցեք նաև. Կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման հարցեր են քննարկվել ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---