Գերմանիայի թուրքական կազմակերպությունները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտում «Ցեղասպանության դեմ միության» նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվելու` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Կազմակերպիչները պահանջում են, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի սգո օր Թուրքիայի բոլոր ժողովուրդների համար:



Կազմակերպության ղեկավար, թուրք լրագրող Ալի Էրտեմի խոսքերով, միջոցառմանը մասնակցում են նաեւ այլ կազմակերպություններ` ստեղծված Գերմանիայում բնակվող թուրքերի կողմից. Գարմանիայում թուրք աշխատավորների ֆեդերացիա, Գերմանիայի Դեմոկրատական ժողովուրդների ֆեդերացիա, Գերմանիայի էմիգրանտ աշխատավորների ֆեդերացիա, «Աշխատավորների միություն- ժողովուրդների եղբայրություն» կազմակերպություն եւ «Պայքարի միություն» թերթ:



«Ցեղասպանության դեմ միություն» կազմակերպության հայտարարության մեր նշվում է, որ «Թուրքիայի գաղթականները մեծ ցավ են ապրում այն կապակցությամբ, որ այսօր էլ հերքում են 92-տարվա վաղեմություն ունեցող ցեղասպանությունները` կատարված 1915-1923 թթ. Օսմանյան Կայսրության քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ` վերջիններիս վերացնելու նպատակով: Օսմանյան հասարակության 1/3-ը կազմող քրիստոնյա բնակչության կրճատումը մինչեւ 0.1 տոկոս, ինչպես նաեւ թուրք ազգայնական գործիչների պարծենկոտությունը, որ Թուրքիայի բնակչության 99.9 տոկոսը մահմեդականություն է ընդունել, ոչ այլ ինչ է, քան ինքնատիպ խոսոտվանություն մեր հարեւան քրիստոնյաների նկատամամբ կատարված ցեղասպանության մեջ: Միեւնույն ժամանակ, թուրքական պետությունը ոչ մի կերպ չի կարողանում խուսափել օտարացման սպառնալիքից: Դրա գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ Անատոլիան բնակեցրած հնագույն ժողովուրդներ հայերի, ասորացիների եւ հույների նկատմամբ գործած ցեղասպանության համար Թուրքիան պատասխանատվություն չի կրել, իսկ ցեղասպանության օգտագործումը` որպես էթնիկապես միատար հասարակություն ստեղծելու միջոց վերջնականապես սպառել է իրեն»:



Հայտարարության հեղինալ Ալի Էրտեմի խոսքերով, Հրանտ Դինքի սպանությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ 1915 թվականից ի վեր Թուրքիայի ղեկավարների մտածողության մեջ որեւէ տեղաշարժ չի կատարվել: «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը, որ առաջին անգամ հնչեց Թուրքիայի պատմության մեջ, որով երկիրը դարձավ Ցեղասպանության զոհ գնացած ժողովրդի պաշտպան, լուրջ հարված էր ազգայնամոլությանն ու Ցեղասպանության հերքմանը»,- ընդգծել է Էրտեմը, հայտնում է «Ազգը»:



Անցյալ տարի Ալի Էրտեմը Գերմանիայում ապրող 11 հազար թուրքերի ստորագրություն էր հավաքել, ովքեր պահաջում էին Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---