«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի վիրահատությունը նորմալ է անցել

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի վիրահատությունը նորմալ է անցել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, գրում է Tert.am-ը:

Փաստաբանը նշել է, որ անձամբ չի տեսակցել իր պաշտպանյալին, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի, սակայն տեղյակ է, որ վիրահատությունը նորմալ է անցել:

Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը անցկացվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Օգոստոսի 19-ին ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վերաբերյալ գործի վարույթի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում, դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել:

Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---