ՀՅԴ կառույցները Խանդոյանի ներկայացուցչին չեն նշանակում ընտրական հանձնաժողովի անդամ22 օգոստոսի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Խորենացի փողոցում մասսայական անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարություն է տարածել, որ Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են իրեն նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ, հայտնում է Panorama-ն: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է՝ ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: «Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր համերաշխությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: «Սասնա ծռեռ» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ստացել է լիազորագիր, որով Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում: Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: Սակայն, ԲՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ եթե «Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանն իր թեկնածությունը կհանի: Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանի վստահված անձը կկազմակերպի նրա թեկնածության առաջադրումը Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա |