«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է22 օգոստոսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու կամ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին, հայտնում է Tert.am-ը: Այդ մասին հայտնել է երկամսյա կալանքի տակ գտնվող Տիգրան Մանուկյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Վերաքննիչ դատարան միջնորդություն էի ներկայացրել Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու կապակցությամբ, այն է` Տիգրան Մանուկյանին ազատ արձակել գրավի դիմաց, սակայն դատարանը մերժեց»,-ասել է փաստաբանը: Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) և 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել): Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում: Ի պաշտպանություն խմբի Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |