Հայաստանի գլխավոր դատախազությունը կարճել է Ա-320-ի աղետի փաստով քրեական գործը

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազությունը կարճել է Ա-320-ի աղետի փաստով քրեական գործը: Քրեական գործը կարճվել է ըստ Հայաստանի ՔԿՕ 10 մասի 1 հոդվածի (մեղավոր անձի մահվան պատճառով):



Նշենք, որ ըստ Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ), որը հրապարակել է «Արմավիա» ընկերության աէրոբուսի վթարի քննության արդյունքները, Ա-320-ը բարձրություն հավաքելիս եւ երկրորդ շրջադարձի գնալիս կորցրել է կողմնորոշումը, որի հետեւանքով ինքնաթիռը վերելքի փոխարեն սկսել է վայրէջքը, ինչն էլ հանգեցրել է վթարի: Երբ անձնակազմը հասկացել է, որ իրավիճակն աղետալի է, ինչ-որ բան անելն արդեն անհնար էր,-ասում են ՄԱԿ-ի փորձագետները: Վթարի քննությունը անց է կացվել ըստ Քաղաքացիական ավիացիայի եւ 12 պետությունների օդային տարածքի օգտագործման մասին միջազգային համաձայնագրի, որի մասնակիցներն են նաեւ Ռուսաստանն ու Հայաստանը, եւ ըստ Ռուսաստանի Դաշնությունում Ավիացիոն կոմիտեի միջպետական տեխնիկական հանձնաժողովի կողմից ավիացիոն պատահարների եւ քաղաքացիական օդանավերի հետ կապված միջադեպերի քննության կանոնների, որի կազմում են Ռուս տրանսհսկողության, Ռուսաէրոնավիգացիայի, Ռուսավիացիայի, Հայաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ 2006 թ. մայիսի 3-ին Սոչիում վթարի ենթարկվեց «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռը, որի զոհ դարձան 113 մարդ, այդ թվում նաեւ անձնակազմի 8 անդամները: Ցածր ամպամածության պատճառով կարգավարը արգելել է օդաչուին նստեցնել ինքնաթիռը, երբ օդանավն արդեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր օդանավից եւ կարգադրել է նրան գնալ երկրորդ շրջադարձի: Այդ մանեվրի ժամանակ օդանավն ընկել է ջուրը ափից ոչ այնքան հեռու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---