Պիկետ Մոսկվայում ԱԳՆ շենքի մոտ. Պահանջում են փրկել Բաքվում ապօրինաբար ձերբակալված հային23 օգոստոսի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ շենքի մոտ Ելենա Մակարենկոն պիկետ է անցկացնում ի պաշտպանություն ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանովի (Գալուստյան), որն ապօրինաբար ձերբակալվել է Բաքվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, Հայ-ռուսական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը: Պիկետի դուրս եկած Ելենա Մակարենկոն նույնպես ձերբակալվել էր Բաքվում Ուելդանովի հետ միաժամանակ, սակայն, նրան ազատ արձակեցին 15 օր անց: «Սա հուսահատության քայլ է իշխանությունների անգործության պատճառով: Ոչ Բաքվում ՌԴ դեսպանությունը, ոչ կենտրոնական ապարատը ոչ մի էական աջակցություն չեն ցուցաբերում Մարատին և նրա մերձավորներին: Հիշեցնեմ, որ Մարատ Ուելդանովը Բաքվում ձերբակալվել է թմրանյութեր տարածելու «կեղծ» մեղադրանքով: Իրական պատճառը նրա հայկական ծագումն է, ինչն անուղղակիորեն հաստատել են նաև ռուսական դեսպանատանը»,-գրել է Դվորնիկովը: Ռուսաստանի դաշնության քաղաքացի Մարատ Ուելդոնով-Գալուստանը Բաքու ժամանելով հայտնվել է բանտում: Ուելդանովը, որն ավստրիական մի ընկերության աշխատակից է, Բաքու էր ժամանել հունիսին, գործուղման: Նա ձերբակալվել է ադրբեջանական քրեական օրենսգրքի 234 հոդվածով մեղադրանքով՝ թմրանյութ շրջանառելու մեղադրանքով: Ի պատասխան ընտանիքի բողոքներին, ՌԴ դեսպանատունը փաստացի հաստատել է հետապնդման ազգային դրդապատճառը: Դեսպանատանն առաջարկել են ըմբռնումով մոտենալ երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած փաստաթղթի, ՌԴ քաղաքացի Ուելդանովը մեղադրվում է Ադրբեջանում բավականին տարածված հոդվածով, որը, որպես կանոն, կիրառվում է իշխանությունների կողմից ընդդիմադիրների, երիտասարդ ակտիվիստների և անհաճո անձանց դեմ` թմրանյութերի կամ հոգեմետ միջոցների պատրաստում, արտադրություն, գնում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք: Ընթերցեք նաև. Բաքվում հայազգի ռուսաստանցու են ձերբակալել. ԴԴ դեսպանատունն ասում է՝ ազգությունը խոչընդոտ է օգնելուն Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել |