Հավաք և երթ Երևանում ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների23 օգոստոսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների, տեղի է ունենալու հավաք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մոտ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը, հայտնում է Panorama-ն: Հավաքից հետո երթով շարժվելու են դեպի արդարադատության նախարարություն և ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Երթի մասնակիցները բարձրաձայնելու են խմբի վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու հարցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Մինչ այդ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար: Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |