ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվել է25 օգոստոսի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով հետաձգեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը՝ մեղադրյալին դատարան չներկայացնելու պատճառով, հայտնում է Aysor.am-ը: «Առաջին անգամ, երբ օգոստոսի 18-ին դատական նիստը նշանակվեց, ասացին, որ դատավորը չի պահանջել Սաֆարյանի ներկայությունը: Հաջորդ նիստը, որը հուլիսի 25-ին տեղի ունեցավ, ասացին, որ նպատակահարմար չեն գտնում Սաֆարյանի ներկայությունը դատարանում: Քրեակատարողականից էլ հայտնեցին, որ Գևորգին դատարան չեն տեղափոխում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Երևի վախեցել են, որ համախոհները կօգտվեն իրավիճակից և հանրահավաք կկազմակերպեն», - լրագրողների հետ զրույցում ասել է Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Դատարանի այս քայլը փաստաբանը որակել է միտումնավոր՝ ընդգծելով, որ կան մի շարք տեսանկարահանված փաստեր, որոնք թույլ են տալիս չեղարկել Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը: Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |