Ուկրաինայում կսկսվի Բաքվի պատվիրած Ան-178 ինքնաթիռների արտադրությունը27 օգոստոսի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական «Անտոնով» պետձեռնարկությունը սկսում է Ան-178 բեռնատար ինքնաթիռի սերիական արտադրությունը, որն այժմ հավաստագրման փորձարկումների փուլում է, հայտնում է «Կորեսպոնդենտ.net»ը: Ան-178-ն արդեն ավելի քան 100 թռիչք է կատարել` 160 ժամ ընդհանուր տևողությամբ: Ցամաքային փորձարկումներն անցկացվել են 3 բանակային HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle) М1097А2 ամենագնացների մասնակցությամբ: «Մենք 10 ինքնաթիռի հստակ պատվեր ունենք Ադրբեջանից: «Անտոնով» գործարանում մեկնարկում է սերիական արտադրությունը»,-ասել է ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Կոցյուբան: 2016-ի հունիսի սկզբին ադրբեջանական ավիաընկերության ղեկավարը 10 Ան-178 ինքնաթիռի գնման պայմանագիր կնքեց ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկության հետ: Պայմանագրի գումարը գաղտնի է պահվում: Հայտնի է, որ առաջին կանխավճարն արդեն փոխանցվել է` այդ գումարը ևս չի հրապարակվում: Ադրբեջանը ինքնաթիռները կստանա 2 տարում` սկզբից 2-ը, իսկ հետո 8-ը, որոնք, հնարավոր է, հավաքեն արդեն Ադրբեջանի տարածքում: Photo: Корреспондент.net Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |