ՀՀ-ն իրանցի 8 դատապարտյալի կփոխանցի Իրանին![]() 31 օգոստոսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն իրանցի 8 դատապարտյալի կփոխանցի Իրանի իշխանություններին: Իրանի ԱԳ նախարար, հյուպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղավին տեղեկացրել է, որ ԻԻՀ ԱԳ նախարարության, ՀՀ-ում Իրանի դեսպանության և Հայաստանի արդարադատության նախարարության միջև տեղի ունեցած քննարկումներից հետո՝ վերջինս տալով իր համաձայնությունը, որոշում է կայացվել Հայաստանում դատապարտված իրանցի 8 դատապարտյալի փոխանցել Իրանի իշխանություններին, իրանական «ԻՍՆԱ»-ին հղումով գրում է Panorama.am-ը: 2012-ի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |